Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հավատացյալների  ուխտագնացությունը Վայոց Ձորի թեմ  


 

 

Նոյեմբերի 18-ին Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հավատացյալները «Ագապե» երիտասարդական միության անդամների հետ միասին, հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի առաջնորդությամբ մեկնել էին ուխտի Վայոց Ձորի թեմ:

Ուխտավորները Նորավանքում մասնակցեցին «առավոտյան ժամերգության», իսկ այնուհետև ուխտավորաբար եղան Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում, Թանահատի վանքում, Արկազի Սուրբ Խաչ վանքում:

Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում հանդիպեցին Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանին: Հոգեշնորհ Հայր Սուրբի օրհնությունը ստանալուց հետո մեկնեցին Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցի, իսկ այնուհետև Մարտիրոսի Սուրբ Աստվածածին եկեղեցում երեկոյան ժամերգությունից հետո վերադարձան Նուբարաշեն:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Վայոց Ձորի թեմի հոգևոր դասին ջերմ ընդունելության համար:

Աղբյուր՝  Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի

 

 

Advertisements