Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցու օծման 10-րդ տարելիցը


Այսօր`նոյեմբերի 19-ին, լրացավ Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցու օծման 10-րդ տարելիցը: Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, ով իր քարոզում նշեց, թե ինչ մեծ նշանակություն ունի այս եկեղեցին համայնքի հոգևոր կյանքի համար: Թե ինչպես այս կարճ ժամանակում ձևավորվեց այս եկեղեցին: Եվ << եկեղեցի>> ասելով՝ պիտի հասկանանք ոչ միայն քարե շինությունը, այլև համայնքի հավատացյալներին, որոնց աղոթքների շնորհիվ էլ պիտի զորանա այս եկեղեցին և դարեդար ծառայի քրիստոնյաներիս:

Այնուհետև եկեղեցու բակում Տեր Գալուստ քահանա Սահակյանը կատարեց մատաղի օրհնության արարողակարգ, որի ավարտին այն բաժանվեց ներկաներին:

Ամենամյա այս մատաղը կազմակերպվում է եկեղեցու բարերար Արսենյան ընտանիքի կողմից, ինչպես նաև, նվերներ` թե′ երեխաներին, թե′ մեծահասակներին:

Անահիտ Եղիազարյան

 

Advertisements