ԲԱՑ ԴԱՍ ՋԵՐՄՈՒԿԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑՈՒՄ


Ջերմուկի թիվ 1 Մ. Գորկու անվան հիմն. դպրոցում ՀԵՊ ուսուցչուհի Գ. Բաբայանի շնորհիվ 6-րդ դասարանում անցկացվեց բաց դաս: Դասի թեման՝ Ապաշխարություն: Դասն սկսվեց Տերունական աղոթքով: Դասապրոցեսի ընթացքում կիրառվեցին տարբեր մեթոդներ և հնարներ, որոնք միտված էին դասի նպատակների, խնդիրների իրականացմանը:

Ուսուցչի կողմից հնչեցին արժեքավոր լրացուցիչ տեղեկություններ:
<<Փոխադարձ դասալսումներ, լավագույն փորձի փոխանակում>> ծրագրի նպատակներից ելնելով` բաց դասին հրավիրված էին Ջերմուկի կրթահամալիրի ՀԵՊ ուսուցչուհի Ա. Թովմասյանը /Տն. Ա. Արսենյան/, Գնդեվազի միջն. դպրոցի ՀԵՊ ուսուցչուհի Ն. Մկրտչյանը /Տն. Ա. Թունյան/:

Հրավիրվածների շարքում էին նաև Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Գալուստ քահանա Սահակյանը և Եղեգնաձորի տ/շ ՔԴԿ պատասխանատու Գ. Կարապետյանը:

Աշակերտների կողմից նոր դասի ընթացքում ձեռք բերված գիտելիքները համալրվեցին Արժ. Տեր Հոր բովանդակային ամփոփիչ խոսքով:
Բաց դասին հետևեց փոքրիկ քննարկում, որի արդյունքում դասը համարվեց հաջողված և կայացած:

Ծրագրին աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում վերոհիշյալ դպրոցների տնօրեններին:

Այսօր մեկ անգամ ևս համոզվեցինք, որ յուրաքանչյուր լավ աշխատանք ծնվում է համագործակցության արդյունքում:

Աղբյուր՝ Եղեգնաձորի տարածաշրջանի
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Advertisements