ԲԱՑ ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄԱԼԻՇԿԱՅԻ ԹԻՎ 1 ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ



Նոյեմբերի 22-ին տոնական տրամադրություն էր տիրում Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի 6-րդ դասարանում: Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Աշխեն Ավետյանն անցկացրեց բաց դաս-միջոցառում:

Դասն սկսվեց Տերունական աղոթքով: Մտագրոհի միջոցով տրվեց <<Կնունք>>, <<Մկրտություն>> բառերի բացատրությունը, այնուհետև խոսվեց մյուռոնի մասին, ինչպե՞ս են ստեղծում, ի՞նչ է բալասանը և այլն:

Իմաստի ընկալման փուլում աշակերտները պատմեցին դասը: Բեմականացման միջոցով ներկայացվեց Ս. Մկրտության արարողակարգը: Ուսուցչուհին անընդհատ ուղղորդում և լրացումներ էր կատարում: Նա ևս մեկ բեմականացման միջոցով աշակերտների մեջ փորձեց սերմանել ազնվություն, արդարություն:

Դասը հագեցած էր, կային զննական և դիդակտիկ պարագաներ /նկարներ, պաստառներ, ձեռքի աշխատանքներ, մկրտությանն անհրաժեշտ բոլոր պարագաները/:

Դասին ներկա էին ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սարգիս Իսրայելյանը, ուսուցիչներ, ծնողներ և <<Փոխադարձ դասալսումներ և լավագույն փորձի փոխանակում>> ծրագրի նպատակներից ելնելով՝ դասին մասնակցելու էին եկել Մալիշկայի թիվ 2 միջն. դպրոցի ՀԵՊ ուսուցչուհի Լ. Մուսայելյանը և Եղեգնաձորի տ/շ ՔԴԿ պատասխանատու Գայանե Կարապետյանը:

 

Advertisements