ԲԱՑ ԴԱՍ ԳՆԴԵՎԱԶԻ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ


 

Ս/թ. նոյեմբերի 24-ին Գնդեվազի միջն. դպրոցի 6-րդ դասարանում ՀԵՊ ուսուցչուհի Ն. Մկրտչյանը անցկացրեց բաց դաս: Դասի թեման՝. Ս. Մկրտություն և Ս. Դրոշմ: Ուսուցչուհին օգտագործելով ժամանակակից մեթոդներ, հնարներ /պրիզմա, պաստառների լրացում և ներկայացում, սահիկահանդեսի դիտում և այլն/` հաջողությամբ իրականացրեց իր առջև դրված նպատակները:

Ընդհանուր առմամբ դասը հստակ էր ու հանգամանալից:
<<Փոխադարձ դասալսումներ և լավագույն փորձի փոխանակում>> ծրագրի պահանջներից ելնելով` բաց դասին ներկա էին Ջերմուկի թիվ 1 Մ.Գորկու անվան ՀԵՊ ուսուցչուհի Գ. Բաբայանը և Եղեգնաձորի տ/շ ՔԴԿ պատասխանատու Գ. Կարապետյանը:

Շնորհակալություն ենք հայտնում վերոհիշյալ դպրոցների տնօրեններին ծրագրին աջակցելու համար:

Աղբյուր՝ Եղեգնաձորի տարածաշրջանի ՔԴԿ

 

Advertisements