Հացին նվիրված միջոցառում Վայքի թիվ 3 մանկապարտեզում


Օրերս հացի տոն էր Վայքի թիվ 3 մանկապարտեզում: Այն սկսվեց Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանի օրհնանքով:

Երեխաներն ու մեծերը սիրով լսեցին Տեր Հոր մեկնաբանությունը հացի մասին: Ամեն ինչ ճաշակով և գեղեցիկ էր կազմակերպված՝ սկսած հացի պատրաստումից մինչև գովաբանումը:

Միջոցառումը ձեռագիր ուներ և ինքնատիպ էր: Ամենուր անկեղծություն էր ու սեր: Միջոցառումը հեղինակել էր ընկեր Նինելը: Տնօրեն՝ Նարինե Ավագյան:

Աղբյուր՝ Վայքի և Ջերմուկի տարածաշրջանի ՔԴԿ

 

 

Advertisements