ԲԱՑ ԴԱՍ ՋԵՐՄՈւԿԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑՈւՄ


«Փոխադարձ դասալսումներ և լավագույն փորձի փոխանակում» ծրագրի շրջանակներում Ջերմուկի թիվ1 Մ.Գորկու անվան հիմն. դպրոցի 8-րդ դասարանցիներն իրենց դասղեկ և ՀԵՊ առարկայի ուսուցիչ Գ. Բաբայանի հետ հանդես եկան բաց դասով:

Դասի թեման` Հայոց եկեղեցու կազմակերպումը Կիլիկյան Հայաստանում:
Դասն սկսվեց Տերունական աղոթքով: Ապա ուսուցչուհին սահուն կերպով, տարբեր մեթոդների, հնարների, վարժությունների (հնգյակ, 3 բանալի և 1 կողպեք, կրկնակի գրառումների օրագիր, աղյուսակ և այլն) միջոցով իրականացրեց օրվա դասի պլանով նախատեսված նպատակները:

Դասին հրավիրված էր Ս.Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը: Նա աշակերտներին փոխանցեց օրհնության ու խրատական խոսք, մասնավորապես անդրադարձավ ազգային գաղափարախոսության մեջ եկեղեցու ունեցած ավանդի, ՀԵՊ առարկայի շնորհիվ աշակերտներին ուսուցանվող գիտելիքների` հոգևոր առողջ և հարուստ արժեհամակարգով մարդ ձևավորելու գործում ունեցած կարևորությանը:

Դասին ներկա էին նաև Եղեգնաձորի տ/շ ՔԴԿ պատասխանատու Գ. Կարապետյանը և Գնդեվազի միջն. դպրոցի ՀԵՊ ուսուցչուհի Ն. Մկրտչյանը:
Դասի ավարտից հետո քննարկում ծավալվեց դպրոցի տնօրինության և հրավիրված անձանց միջև: Բաց դասը գնահատվեց որպես հագեցած և հաջողված:
Տնօրեն` Լ. Սարգսյան

Աղբյուր՝ Եղեգնաձորի տարածաշրջանի ՔԴԿ

 

 

Advertisements