Վայոց Ձորի թեմ

Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի «Հայ եկեղեցին և հայոց հայրապետները XX դարում» գրքի շնորհանդեսը

Advertisements

Դեկտեմբերի 13-ին Վայոց ձորի թեմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի «Հայ եկեղեցին և հայոց հայրապետները XX դարում» գրքի շնորհանդեսը, որին աջակցել էին  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի տնօրեն Հասմիկ Մարգարյանը և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի տնօրեն Մարո Սիմոնյանը:

Գրքի ռուսերենով հրատարակման բարերարներն էին Նորիկ և Անուշ Հակոբջանյանները, իսկ հայերենով՝ Ալիկ Հարությունյանը:

Արժանապատիվ Տեր Հոր գրքում ներկայացված են XX դարի պատմական   իրադարձությունները, որոնք շարադրված են ըստ Հայոց կաթողիկոսների առաջնորդության ժամանակաշրջանների և ընթերցողներին հիմնարար գիտելիքներ է փոխանցում մեր Եկեղեցու պատմության վերաբերյալ:

Տերունական աղոթքից հետո Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը համառոտ ներկայացրեց արժանապատիվ Տեր Հոր գրքի բովանդակությունը, ապա հանդես եկավ օրհնության խոսքով:

Այնուհետև գրքի ստեղծման մասին խոսեց Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Հոգևոր երգերի հրաշալի կատարումներով հանդես եկան Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախումբը  և «Արմենյան» մանկապատանեկան երգչախմբի սան Քրիստինա Գրիգորյանը (գեղ. ղեկավար՝ Մարո Սիմոնյան):

Արժանապատիվ Տեր Հոր գրքի շնորհանդեսի և ձեռնադրման 8-րդ տարեդարձի առիթով նրան շնորհավորեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Երևանի Ս. Զորավոր եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանը, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը, Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, Եղեգնաձորի ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը, Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի տնօրեն Մարո Սիմոնյանը, վիրաբույժ Նորիկ Կարապետյանը և այլք:

Տեր Վազգենի գրքի շնորհանդեսին մասնակցում էին ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները՝ գլխավորությամբ Մելանյա Դովլաթյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանից աշխատակիցներ, Եղեգնաձորի տարածաշրջանի դպրոցների հայոց եկեղեցու պատմության ուսուցիչները՝ գլխավորությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատուներ Հայարփի Աղախանյանի և Գայանե Կարապետյանի,Եղեգնաձորի թիվ 2 հիմն. դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը, Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Կարապետյանը, Վայոց ձորի գրողների և ժուռնալիստների միության անդամ Սերյոժա Գասպարյանը և այլք:

Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանին մաղթում ենք նորանոր ստեղծագործական հորիզոններ և Ամենաբարձրյալի օրհնությունները:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements