Սուրբ Ծննդյան Ջրագալույցի Ս. Պատարագ Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում


 

Հունվարի 5-ին Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, հավարտ երեկոյան ժամերգության մատուցվեց Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. և Անմահ Պատարագ, որին ներկա էին բազմաթիվ վայոցձորցիներ:

Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Հավարտ Ս. Պատարագի Հայր Սուրբը Ս. Ծննդյան և Հայտնության Ավետիսը փոխանցեց հավատավոր ժողովրդին` ողջունելով.

«Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ.
Օրհնեալ է Յայտնութինն Քրիստոսի»:

Վերջում ներկաներն օրհնված մոմեր տարան իրենց տները: