Սուրբ Ծննդյան տոնը Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում


Հունվարի 6-ին՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծննդյան տոնի օրը, Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի,  թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը մատուցեց Ս. և Անմահ Պատարագ, որին ներկա էին Եղեգնաձորի քաղաքապետ, եկեղեցու այս տարվա խաչքավոր Դավիթ Հարությունյանը տիկնոջ՝ Արմինե Սարգսյանի հետ և բազմաթիվ հավատացյալներ:

Պատարագիչ  Հայր Սուրբը  Ս. Պատարագի  ընթացքում ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնի Continue reading

Advertisements

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցում


Հունվարի 6-ին  տոնում ենք Հիսուս Քրիստոսի  Ծննդյան և Աստվածահայտնության տոնը և միմյանց ավետիս են տալիս` ասելով.<<Քրիստոս ծնավ և հայտնեցավ>>, որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի>>:

Տոնի օրը  Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը մատուցեց Սուրբ Ծննդյան Սուրբ Պատարագը և իր խոսքում հորդորեց բոլոր հավատացյալներին.  «Երբեք չմոռանալ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի ծննդյան խորհուրդն ու նպատակը: Եվ եկեղեցուց դուրս գալ` նորոգված հոգով ու հավատով>>:

Պատարագիչ  Տեր Հայրը  Ս. Պատարագի  ընթացքում ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնի պատգամը:

Ս. Պատարագին ներկա էին խաչքավոր Արկադիկ Մկրտչյանը և Continue reading

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ  Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում


Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիներում հունվարի 5-ի երեկոյան կատարվեց Սուրբ Ծննդյանը նախորդող Ճրագալույցի արարողակարգը, որը նշանակում է ճրագ լուցանել, վառել: Ճրգալույցը Սուրբ Ծննդյան նախատոնակն է և մարդկանց հորդորում է  պատրաստ լինել տոնելու մեր Տիրոջ Ծնունդը: Այդ օրերին վառվում են տաճարի ջահերն ու կանթեղները, որը աղոտ լույսն է  և ավետումն է Արդարության պայծառ լույսի ծագումը: Վառվող մոմեր են բաժանվում ժողովրդին, որից հետո մատուցվում է Սուրբ Պատարագ: Վառվող լույսերի հետ մարդիկ իրենց տուն են տանում Սուրբ Ծննդյան հույսն ու սպասումը:

Հունվարի 5-ին Վայոց ձորի թեմի Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցում հավարտ երեկոյան ժամերգության մատուցվեց  Continue reading

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ


(Սուրբ Էջմիածին, 6 հունվարի, 2018 թ.)

Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս»:

 

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի հրաշազարդ այսօրը մեր հոգու հայացքները բեթղեհեմյան աստղալույսով ուղղվում են դեպի մսուրը, որտեղ Աստծո Միածին Որդին ծնվեց և աշխարհ եկավ մեր փրկության համար: Այսօր համախմբված եկեղեցիներում՝օրհնաբանում ենք նորածին Փրկչին, փառավորում երկնավոր Արքային՝ ասելով. «Փառք հրաշափառ ծննդեան Քո, Տէր»:
Ի լրումն ժամանակի Քրիստոս մուտք գործեց աշխարհ:Փրկչի Սուրբ Ծնունդով մենք մեր հանդեպ աստվածային մեծագույն սիրո և խնամքի խորհուրդն ենք տեսնում: Փրկչի Ծննդյամբ Աստված մարմին զգեցավ, լինելով անսահման՝ կամավորապես հանձն առավ սահմանավորությունը, անչարչարելին խոնարհությամբ ստանձնեց չարչարանքներն ու խաչելությունը, որպեսզի մարդիկ արժանանան փրկության շնորհին, դառնան Աստծո որդեգիր զավակները և ժառանգ են երկնքի արքայությունը: Աստվածորդին մարդացավ, ապրեցու գործեց մարդկանց մեջ` վկայելով, որ Աստված իրենց երկնավոր Հայրնէ, Ով մարդկության հանդեպ Իր սերը, խնամքն ու հոգատարությունը արտահայտում է աներևակայելի զոհողությամբ, ինչպես հավաստում է  Հիսուսի սիրելի աշակերտ Հովհաննեսը. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. Գ16):
Սիրելիներ, Աստծուն հակառակ ընթացքները, սակայն, շարունակում են ալեկոծել մարդկության կյանքը, ծանրաբեռնել հոգսերով ու մտահոգություններով:Գիտական ու տեխնոլոգիական հսկայական առաջընթացով հանդերձ՝ մարդկությունը երերում է բարու և չարի, կյանքի և մահվան ընտրության առջև: Տնտեսական աննախընթաց զարգացումների մեր դարում միլիոնավոր մարդիկ տակավին գտնվում են սովի ու աղքատության մեջ: Մարդու իրավունքների պաշտպանության այս ժամանակաշրջանում խախտվում են ժողովուրդների և մարդկանց իրավունքները: Երկխոսությունների մեր օրերում բազում մարդիկ դառնում են զոհան հանդուրժողականության, կրոնականատելության, ահաբեկչության, ենթարկվում տարատեսակ բռնությունների: Հանուն խաղաղության պայքարի այս ժամանակներում բյուրավոր մարդիկ կյանքի գին են վճարում զենքի գործադրմանը և սպառազինության մրցավազքին: Հասարակությունների և ընտանիքների համար չարիք են դառնում թմրադեղերի տարածումը, ալկոհոլի չարաշահումը և այլ մոլուցքներ, որոնց տրվելով մարդիկ անկարող են դառնում սեփական կյանքը կազմակերպելու, իսկ ոմանք ծայրահեղ հուսահատության մեջ դիմում ինքնասպանության:
Աշխարհի խաղաղընթացքը խաթարող փորձությունները հուզում են նաև մեր երկրի ու աշխարհասփյուռ ժողովրդի կյանքը: Հայրենիքում մեր ժողովուրդը շրջափակման մեջ և անկայուն խաղաղության պայմաններում մաքառում է բարօրություն կերտելու և իր իրավունքները պաշտպանելու համար՝ իր զավակների կյանքի թանկ գնով ապահովելով մեր երկրի անվտանգությունը: Մեր ժողովրդի աննկուն կամքով ու նվիրումով արձանագրված ձեռքբերումներով հանդերձ մեր երկրի առջև տակավին ծառացած են գործազրկության, աղքատության, արտագաղթի խնդիրները, շարունակական ջանքերեն պահանջվում ամրապնդելու վստահությունը վաղվա օրվա հանդեպ, հավատը՝ Continue reading

Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանի քարոզը՝ նվիրված Աստվածհայտնության տոնին


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

<<…Դավթի քաղաքում մեզ համար
մի Փրկիչ ծնվեց, որ օծյալ Տերն է>>:
 (Ղուկաս 2:11)

Քարոզ՝ նվիրված Աստվածհայտնության տոնին

Ավետարանը այս հոգեթով բառերով է ազդարարում մարդկության փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որն իջավ երկնքից, մարդկային մարմին առավ, վերցրեց մեր մեղքերը, խաչվեց եւ, հարություն առնելով, նախանշեց մեր փրկության ուղին, առաջնորդը եղավ մեր՝ դեպի Աստված տանող լուսաշող ճանապարհին:

Ինչո՞ւ  ծնվեց Քրիստոս:

Նա ծնվեց, որպեսզի իջնի մարդկանց մեջ, ապրի նրանց հետ, որ մարդիկ շոշափեն, տեսնեն եւ լսեն իրեն ու հավատան, որ իրենք Աստծու որդեգիր զավակներն են, որ Աստված սեր է եւ այսպես եկել է իր մոլորյալ զավակներին փնտրելու:

Իսկ ո՞րն է մարդկային մոլորությունը:

Երբ Աստված ստեղծեց մարդուն, նա շատ շուտ գայթակղվեց եւ մեղքի մեջ ընկավ: Այդ անկյալ եւ մեղսունակ վիճակը մարդուն գցեց ծայրահեղությունների եւ մոլորությունների մեջ: Մարդը սկսեց հեռանալ իր Արարչից: Սակայն, ունենալով աստվածային պատկերը իր մեջ, զգաց, որ ինչ-որ բան պակասում է իրեն, զգաց, որ ինչ-որ բան աղճատված է իր մեջ եւ սկսեց փնտրտուքի ճանապարհով քայլել ու մտածել, թե ինչպես կարող է դուրս գալ այս իրավիճակից: Փնտրտուքի այս ճանապարհին նա մարգարեացավ, ինչպես Մատթեոսի ավետարանն է վկայակոչում, Հին Ուխտի ժողովուրդը բացականչեց. <<Եվ  դու  Բեթղեհեմ,  Հուդայի  երկիր:  Քեզնից  մի  իշխանպիտի  ելնի  ինձ  համար,  որ  պիտի  հովվի  իմ   ժողովրդին  …  >>:   Անգամ հեթանոս փիլիսոփաները՝ Սոկրատեսը, Պլատոնը, Արիստոտելը, Պյութագորասը խոստովանում էին, թե մինչև որ երկնքից մեկը չիջնի, անկարելի է գտնել ճշմարտությունը:

Մարդկությունը հեռացել էր Աստծուց, սակայն Աստված չէր կարող լքել իր ստեղծած արարածներին: Նրա մարգարեների միջոցով փորձեց իր պատգամները լսելի դարձնել մարդկանց եւ իրեն մոտեցնել նրանց, բայց իզուր, մարդկությունը կործանման էր գնում, եւ աշխարհի մեջ տեղի ունեցավ գերագույն զոհաբերությունը: <<Աստված այնպես սիրեց աշխաարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդին ուղարկեց, որ բոլոր նրանք, որ հավատան նրան, չկորչեն, այլ հավիտենական կյանք ընդունեն>>: Continue reading