Վայոց Ձորի թեմ

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ  Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում

Advertisements

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիներում հունվարի 5-ի երեկոյան կատարվեց Սուրբ Ծննդյանը նախորդող Ճրագալույցի արարողակարգը, որը նշանակում է ճրագ լուցանել, վառել: Ճրգալույցը Սուրբ Ծննդյան նախատոնակն է և մարդկանց հորդորում է  պատրաստ լինել տոնելու մեր Տիրոջ Ծնունդը: Այդ օրերին վառվում են տաճարի ջահերն ու կանթեղները, որը աղոտ լույսն է  և ավետումն է Արդարության պայծառ լույսի ծագումը: Վառվող մոմեր են բաժանվում ժողովրդին, որից հետո մատուցվում է Սուրբ Պատարագ: Վառվող լույսերի հետ մարդիկ իրենց տուն են տանում Սուրբ Ծննդյան հույսն ու սպասումը:

Հունվարի 5-ին Վայոց ձորի թեմի Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցում հավարտ երեկոյան ժամերգության մատուցվեց Ճրագալույցի Սև Անմահ Պատարագ:

Պատարագիչն էր Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը, ով Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Պատարագի ավարտին կատարվեց նախատոնակ, որից հետո պատարագիչ Տեր Հայրը Տիրոջ Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության ավետիսը և եկեղեցու Ավագ խորանից լույսը փոխանցեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որպեսզի իրենց հարկերը պայծառացնեն Տիրոջ Ս. Ծննդյան ավետաբեր և կենդանարար լույսով:

Անահիտ Եղիազարյան

 

Advertisements

Advertisements