Սուրբ Ծննդյան տոնը Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում


Հունվարի 6-ին՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծննդյան տոնի օրը, Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի,  թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը մատուցեց Ս. և Անմահ Պատարագ, որին ներկա էին Եղեգնաձորի քաղաքապետ, եկեղեցու այս տարվա խաչքավոր Դավիթ Հարությունյանը տիկնոջ՝ Արմինե Սարգսյանի հետ և բազմաթիվ հավատացյալներ:

Պատարագիչ  Հայր Սուրբը  Ս. Պատարագի  ընթացքում ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնի պատգամը:

Հավարտ Ս. Պատարագի տեղի ունեցավ Ջրօրհնեքի հոգեպարար արարողությունը:

Այնուհետև օրհնված ջուրը բաժանվեց հավատացյալ ժողովրդին:
Հունվարի 7-ին՝ Ննջեցելոց հիշատակման օրը, Ս. Աստվածածին եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստյան Ս. Պատարագ:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements