Սուրբ Ծննդյան արարողությունները  սահմանամերձ Խաչիկ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցում


Հունվարի 5-ին Խաչիկ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Վայոց ձորի թեմի Խաչիկ համայնքի  հոգևոր պատասխանատու, ՀՀ ԶՈՒ գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանը կատարեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի ժամերգություն, որի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց՝ նվիրված Ս. Ծննդյան խորհրդին:

Ներկա էին համայնքի բնակիչները, N զորամասի զինվորներ և եկեղեցու դպիրներն ու երգչախմբի սաները:

Սահմանապահ հավատավորները վառվող մոմեր են տարել իրենց օջախներ՝ աղոթելով խաղաղության և բարօրության համար

Հունվարի 6-ին՝ Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնի օրը, սահմանամերձ Խաչիկ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցում Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը և Արսեն սարկավագ Մաթևոսյանը կատարեցին Ջրօրհնեքի կարգը՝ ի հիշատակ Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի Մկրտության:

Այս տարի Ս. Աստվածածին եկեղեցու խաչքավորի պատվին արժանացավ  Continue reading

Advertisements