Ս. Ծննդյան արարողությունները Նորավանքում


Հունվարի 6-ին՝ Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնի օրը, Նորավանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Նորավանքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը, ով Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց և ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված պատգամը:

Հավարտ Պատարագի տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողությունը՝ ի հիշատակ Հորդանան գետում Continue reading

Advertisements

Ս. Ծննդյան Սրբազան արարողությունները Վայքի Ս. Տրդատ եկեղեցում


Հունվարի 5-ին Վայոց ձորի թեմի Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում հավարտ երեկոյան ժամերգության մատուցվեց Ճրագալույցի Սև Անմահ Պատարագ:

Պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը, ով Ս. Պատարագի ընթացքում քարոզ խոսեց   Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության խորհրդի և մարդկային կյանքում նրա նշանակության մասին:

Պատարագի ավարտին կատարվեց նախատոնակ, որից հետո պատարագիչ Տեր Հայրը Տիրոջ Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության ավետիսը, եկեղեցու Ավագ խորանից լույսը փոխանցեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որպեսզի իրենց հարկերը պայծառացնեն Տիրոջ Ս. Ծննդյան ավետաբեր և կենդանարար լույսով:

Հունվարի 6-ին՝ Սբ. Ծննդյան և Աստվածահայտնության տոնի օրը, Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց և ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Սբ. Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված պատգամը:

Հավարտ Պատարագի տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողությունը՝ ի հիշատակ  Continue reading