Ս. Ծննդյան արարողությունները Նորավանքում


Հունվարի 6-ին՝ Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնի օրը, Նորավանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Նորավանքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը, ով Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց և ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված պատգամը:

Հավարտ Պատարագի տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողությունը՝ ի հիշատակ Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի Մկրտության:

Այս տարի եկեղեցու խաչքավորի պատվին արժանացավ Վահե Հարությունյանը:
Ծիսակատարության ավարտին Խաչը Տեր Հոր կողմից հանձնվեց խաչքավորին, ով, կարգի համաձայն, Ջրօրհնյաց Խաչն իր օջախում 40 օր պահելու պատվին արժանացավ: