Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի 2017 թվականի տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսը


2018 թվականի հունվարի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը` նվիրված 2017 թվականի տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը:

Հաշվետվությամբ ներկայացան նաև մարզպետարանի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները: Ասուլիսին մասնակցում էին <<Վարդաձոր>> ամսաթերթի խմբագիրը, Վայոց ձորի թեմի լրատվության բաժնի պատասխանատուն, մարզում գործող «ՀՕՄ» բարեսիրական կազմակերպության, «Հայկական Կարմիր Խաչի Վայոց ձորի մարզային մասնաճյուղի», «Երիտասարդ ընտանիքի աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունների ղեկավարները:

Ներկայացվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանի 2017 թվականի տարեկան գործունեության արդյունքները: Լրատվամիջոցների ու ՀԿ ոլորտի ներկայացուցիչների հարցերը հիմնականում վերաբերում էին կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և սոցիալական ոլորտներին, ինչպես նաև մարզի զարգացման ծրագրերին:

Լրատվամիջոցների և ՀԿ ներկայացուցիչների կողմից մարզի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր ուղղվեցին մարզպետ Հ. Սարգսյանին: Բարձրաձայնված բոլոր հարցերին մարզպետը պատասխանեց հանգամանորեն:

Ներկայացնում ենք մարզի կենսագործունեության կարևոր բնագավառներում արձանագրված արդյունքները:

Աղբյուր՝ http://vdzor.mtad.am

Advertisements