Վաղը երիտասարդների և սիրո բարեխոս Սբ. Սարգիս Զորավարի հիշատակության օրն է


«Երկնավոր Թագավորի սուրբ զորապետանմահի սիրով
 աշխարհին խաչված Սուրբ Սարգիս,  պսակված Տիրոջ 
հաղթող խաչով մեր անձերի փրկության համար եղիր բարեխոս 
մեր և Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտում վայել է 
փառքիշխանություն և պատիվ»:

Վաղը երիտասարդների և սիրո բարեխոս Սբ. Սարգիս զորավարի հիշատակության օրն էԱմենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Սբ. Սարգսի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Սբ. Սարգսի տոնը դասվում է շարժական տոների շարքին` ունի 35-օրվա տեղաշարժ:

Ըստ ավանդության՝  Սուրբն ապրել է 4-րդ դարում և զինվորական է եղել: Կոնստանդիանոս Մեծ կայսեր կողմից նշանակվել է Կապադովկիայի հունական զորքերի հրամանատար: Դրանից հետո տեղափոխվել է Հայաստան: Մահացել է քրիստոնյաների դեմ մղվող պատերազմում, երբ իր Մարտիրոս անունով զավակի ու 14 զինվորների հետ պայքարել է հանուն քրիստոնեական հավատքի: Հետագայում Մեսրոպ Մաշտոց վարդապետը Սուրբ Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով նրա անունը կրող եկեղեցի:

Տոնի օրը Սբ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Սբ. Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև  Continue reading

Advertisements

Ամանորյա միջոցառում


Օրերս Վայոց ձորի թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանը երեխաների ու ծնողների համար փոքրիկ միջոցառում էր կազմակերպել Եղեգնաձորի «Երիտասարդական կենտրոն» սրճարանում:

Ելույթ ունեցավ Խնկանուշ Մարկոսյանը, ով բացման  խոսքի մեջ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակցողներին՝ մաղթեց, որ բոլոր երեխաների և ծնողների երազանքներն իրականանան:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը և մանկական կենտրոնի կամավոր

Continue reading