Ամանորյա միջոցառում


Օրերս Վայոց ձորի թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանը երեխաների ու ծնողների համար փոքրիկ միջոցառում էր կազմակերպել Եղեգնաձորի «Երիտասարդական կենտրոն» սրճարանում:

Ելույթ ունեցավ Խնկանուշ Մարկոսյանը, ով բացման  խոսքի մեջ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակցողներին՝ մաղթեց, որ բոլոր երեխաների և ծնողների երազանքներն իրականանան:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը և մանկական կենտրոնի կամավոր

 Արմինե Սարգսյանը:

Երեխաներին հյուր էին եկել մուլտֆիլմների հերոսները, ովքեր ուրախացրին նրանց:

Միջոցառման ընթացքում փոքրիկները հանդես եկան ասմունքով, երգ ու պարով:

Երեխաների օրն էլ ավելի տոնական դարձրին «Ռաֆա» պարային համույթի  գեղեցիկ ելույթները (պարուսույց՝ Ռաֆայելա Բագրատունի):

Միջոցառման կազմակերպմանն աջակցել էին Վայոց ձորի թեմը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, Եղեգնաձորի քաղաքապետարանը և անհատ ձեռներեցներ:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements