Վայոց Ձորի թեմ

Սուրբ Սարգսի տոնակատարությունները  Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Advertisements

«Սէրը մշտապէս յոյս է տածում,

ամէն բանի համբերում…>>

 

Տոնակատարությունն սկսվեց Հունվարի 26-ին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարված երեկոյան ժամերգությամբ, որի ավարտին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը կատարեց Սուրբ Սարգսի տոնի նախատոնակը, ապա Արժանապատիվ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Այնուհետև եկեղեցի եկած բազմաթիվ երիտասարդներին տոնը խորհրդանշող աղի բլիթներ բաժանվեցին, որոնք նախորդ օրը թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ  մեծ սիրով պատրաստվել էին Վայոց ձորի տարածաշրջանի պետական քոլեջի ուսանողների կողմից :

Հունվարի 27-ին՝ Սուրբ Սարգսի տոնի օրը, բազմաթիվ երիտասարդներ մասնակցեցին Ս. Աստվածածին եկեղեցում կատարված երեկոյան ժամերգությանը, որի ավարտին Տեր Վազգենը քարոզ խոսեց՝ մեկնաբանելով տոնի խորհուրդն ու ներկայացնելով Ս. Սարգսի վարքը:

Այդ օրն Արժ. Տեր Հայրը նաև կատարեց Երիտասարդների օրհնության կարգ:

Թող Սուրբ Սարգիս Զորավարը զորավիգ լինի մեր ազգին և բարեխոս լինի մեր սիրելի երիտասարդներին:

 

 

Advertisements

Advertisements