Ամանորյա միջոցառում


Օրերս Վայոց ձորի թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանը երեխաների ու ծնողների համար փոքրիկ միջոցառում էր կազմակերպել Եղեգնաձորի «Երիտասարդական կենտրոն» սրճարանում:

Ելույթ ունեցավ Խնկանուշ Մարկոսյանը, ով բացման  խոսքի մեջ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակցողներին՝ մաղթեց, որ բոլոր երեխաների և ծնողների երազանքներն իրականանան:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը և մանկական կենտրոնի կամավոր

Continue reading

Advertisements

Սուրբ Սարգսի տոնը Եղեգնաձորում


Սուրբ Սարգսի տոնը Եղեգնաձորում

Հունվարի 26-ին՝ ժամը 17:00-ին, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա Սուրբ Սարգսի տոնի նախատոնակը:

Հունվարի 27-ին՝ Ս. Սարգսի տոնի օրը, ժամը 17:00-ին, Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում տեղի կունենա Երիտասարդների օրհնության կարգ: Continue reading

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի 2017 թվականի տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսը


2018 թվականի հունվարի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը` նվիրված 2017 թվականի տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը:

Հաշվետվությամբ ներկայացան նաև մարզպետարանի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները: Ասուլիսին մասնակցում էին <<Վարդաձոր>> ամսաթերթի խմբագիրը, Վայոց ձորի թեմի լրատվության բաժնի պատասխանատուն, մարզում գործող «ՀՕՄ» բարեսիրական կազմակերպության, «Հայկական Կարմիր Խաչի Վայոց ձորի մարզային մասնաճյուղի», «Երիտասարդ ընտանիքի աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունների ղեկավարները:

Ներկայացվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանի 2017 թվականի տարեկան Continue reading

Վայոց ձորի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը


Այսօր՝ հունվարի 12-ին, Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2018 թվականի ձմեռային զորակոչը: Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարիատներից նորակոչիկների առաջին հավաքի մասնակիցները մեկնեցին համալրելու Հայոց բանակում ծառայող իրենց զինակից եղբայր-զինվորների շարքերը: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու միջոցառումները կազմակերպվեցին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին և Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցիներում:

Եղեգնաձորում նրանց բարեմաղթանքի խոսքեր, բարի ճանապարհ ու անվտանգ ծառայություն է մաղթել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, իսկ Վայքում՝ մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը: Բարեմաղթանքի ջերմ խոսքեր են հնչեցրել նաև ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը, տարածքային զինկոմիսարները, համայնքի ղեկավարներ և վետերաններ: Զինակոչիկների անվտանգության համար առ Աստված օրհնության խոսք են ուղղել Եղեգնաձորի Սուրբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը: Միջոցառման ավարտին տղաներն ստացել են նվերներ՝ խաչեր և աղոթագրքեր:

2018 թվականի առաջին զորակոչին Հայոց բանակ մեկնող վայոցձորցի նորակոչիկների հիշողություններում դեռ երկար ժամանակ արձագանքելու են հանդիսավոր միջոցառման ժամանակ հնչած բարեմաղթանքի ջերմ խոսքերը, Continue reading

Ս. Ծննդյան արարողությունները Նորավանքում


Հունվարի 6-ին՝ Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնի օրը, Նորավանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Նորավանքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը, ով Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց և ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված պատգամը:

Հավարտ Պատարագի տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողությունը՝ ի հիշատակ Հորդանան գետում Continue reading