«Իմ բանակը 26 տարեկան է» խորագրով միջոցառում Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում


Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի տնօրեն Մարո Սիմոնյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Իմ բանակը 26 տարեկան է» խորագրով միջոցառում, որին մասնակցում էին բազմաթիվ զինվորականներ:

Օրհնության խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Վայքի զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Մանուչարյանը:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց բանակի կազմավորման պատմությունը և ձեռքբերումները վերջին 26 տարիների ընթացքում:

Երաժշտական ողջույնով հանդես եկան մշակույթի կենտրոնի <<Արմենյան>> մանկական երգչախումբը /գեղ. ղեկավար՝ Մարո Սիմոնյան/, դհոլահարների համույթը /գեղ. ղեկավար՝ Անդրանիկ Հարությունյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ Անի Դավթյանը ու Նարեկ Կարախանյանը, <<Ագարակաձոր>> պարի համույթը /գեղ. ղեկավար՝ Խաժակ Բաբայան/, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Կարապետյանը, հեղինակ կատարող Արման Վարդանյանը, մեներգչուհի Նանե Դանուղյանը:

Միջոցառումը անցավ մեծ հետաքրքրությամբ և ջերմորեն ընդունվեց հանդիսատեսի կողմից:

Վերջում հնչեց <<Հայկական բանակ>> երգը, որի կատարմանը միացան նաև ունկնդիրները:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements