Տյառնընդառաջի տոնը Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում


Փետրվարի 13-ին Տյառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն կատարվեց Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում, որին ներկա էին Վայոց ձորի թեմի աշխատակիցները, Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մ. Դովլաթյանը, պետի տեղակալ Ա. Սարգսյանը, Մալիշկայի թիվ 1 միջն.  դպրոցի մանկավարժները, եկեղեցու այս տարվա խաչքավոր Ռուբեն Կարապետյանը և համայնքի բազմաթիվ բնակիչներ:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, շնորհավորելով ներկաներին ու բոլոր նորապսակներին տոնի կապակցությամբ,  հանդես եկավ տոնի խորհուրդը  քարոզող հայրական խոսքով:
Երեկոյան ժամերգության և Անդաստանի արարողության ավարտին Արժանապատիվ Տեր Հայրը, Ս. Խորանի վրայից վառելով մոմը, եկեղեցու բակում վառեց Տյառնընդառաջի  խորհրդանշական խարույկը:

Այնուհետև եկեղեցու բակում Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի տնօրինության և ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնությամբ տեղի ունեցավ տոնին նվիրված մշակութային հանդիսություն, որը կազմակերպվեց Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի դասվար Սեդա Մելքոնյանի և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիրան Սարգսյանի կողմից:

Աշակերտները նախ ներկայացրին տոնի խորհուրդը և դրա հետ կապված ժողովրդական ավանդույթներ, ապա հանդես եկան ազգային երգերի ու ժողովրդական պարերի կատարմամբ՝ ներկաներին պարգևելով անմոռանալի ակնթարթներ:

Իսկ երբ կրակի բոցը ցածրացավ, դպրոցի սաները շուրջպար բռնեցին խարույկի շուրջ՝ երգելով Continue reading