Ս/թ փետրվարի 23-ին Եղեգնաձորի տ/շ ՔԴԿ պատասխանատուներ Հ. Աղախանյանի և Գ. Կարապետյանի նախաձեռնությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Եղեգնաձորի և Ջերմուկի ՀԵՊ ուսուցիչների հանդիպում-սեմինար:
Հանդիպման ընթացքում ՔԴԿ պատասխանատուները խոսեցին կատարված աշխատանքների արդյունքների և ընթացիկ ծրագրերի իրականացման մասին:
Ապա հրավիրյալ ուսուցիչներին բաժանեցին ՀԵՊ առարկայի 7-9-րդ դասարանների դասագրքերի հարցաթերթիկներ, որոնք լրացվեցին վերջիններիս կողմից:
Հանդիպմանը ներկա էր նաև Վայոց ձորի թեմի ԵՄ պատասխանատու Ա. Ստեփանյանը, որն էլ հանդես եկավ առաջարկով՝ միասնաբար պատրաստվել Ս. Հարության տոնին և գեղեցիկ տաղավարներով հանդես գալ Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցու բակում:
Հանդիպման ավարտին ներկաները Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին միասնական աղոթքի, ուր Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, զորամասի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանը կատարեց կրթության մշակների օրհնության կարգ:
Աղբյուր՝ Եղեգնաձորի տարածաշրջանի
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն