ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ՀԵՏ


Մարտի 13-ին  Եղեգնաձորի տ/շ ՔԴԿ պատասխանատու Գ. Կարապետյանի նախաձեռնությամբ Գողթանիկի հիմն. և Արտաբույնքի միջն. դպրոցներում կազմակերպվեց սպասված հանդիպում Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի հետ: Արժանապատիվ Տեր Հայրը բանախոսեց եկեղեցական տոների՝ տերունական, սրբերի հիշատակությունների և պահքի օրերի վերաբերյալ՝ առանձնացնելով Մեծ պահքը՝ իր մարմնական և հոգևոր իմաստներով: Անդրադարձ կատարեց նաև Հայոց եկեղեցու խորհուրդներին, մասնավորապես՝ Մկրտությանը և Դրոշմին: Ողջ բանախոսության նյութը խարսխված էր քրիստոնեական բարոյագիտության, դաստիարակության վրա:

Նման հանդիպումների արդյունքում աշակերտների մոտ ձևավորվում են հոգևոր կրթության սաղմեր, որոնք վաղը պիտի դառնան առողջ ապրելակերպի նպաստավոր պայմաններ:

Advertisements