Հանդիպում Վայքի տարածաշրջանի ուսուցիչների հետ


Այսօր Վայքի և Ջերմուկի տ/շ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի պատասխանատու Մերի Ջանոյանի կողմից կազմակերպվեց հանդիպում-քննարկում Վայքի տարածաշրջանի հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ հայոց եկեղեցու պատմության դասագրքերի փոփոխման հետ կապված քննարկում, ինչպես նաև խոսեցին կատարված աշխատանքների արդյունքների և ընթացիկ ծրագրերի իրականացման մասին:

Այնուհետև Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը հանդես եկավ «Մեծ պահք» թեմայով բանախոսությամբ:

Վերջում ուսուցիչներն ուսուցչի ձեռնարկներ նվեր ստացան Վայոց ձորի թեմի կողմից:

Այնուհետև ուսուցիչները մասնակցեցին Սուրբ Տրդատ եկեղեցում կատարված Հանգստյան ժամերգությանը, որի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Մերի Ջանոյան

Վայքի և Ջերմուկի տ/շ ՔԴԿ-ի պատասխանատու