ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ՀԵՏ


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ՔԴԿ Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հ. Աղախանյանի նախաձեռնությամբ Նորավանքի հոգևոր սպասավոր արժ. Տեր Ներսես քահանա Արշակյանը հանդիպեց Ելփինի և Արփիի միջն. դպրոցների ուսուցիչների և աշակերտների հետ։

Հանդիպումներն սկսվեցին աղոթքով, որից հետո Տեր Հայրը հանդես եկավ «Մեծ պահք» թեմայով բանախոսություններով:

Տեր Ներսեսը  բովանդակալից կերպով բանախոսեց Մեծ Պահքի խորհրդի, ընթացքի (Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության տոնի նախօրեի), խորհրդանշական 40 օրվա, յոթ կիրակիների (Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդի), Միջինքի, ինչպես նաև Ավագ շաբաթվա, որն ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները՝ հաղթական մուտքը Երուսաղեմ /Ծաղկազարդ/, Վերջին ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը՝ Ս. Զատիկը:

Ստեղծված անմիջական ու դրական մթնոլորտի շնորհիվ աշակերտները և ուսուցիչները հոգևոր հովվին ուղղեցին իրենց հետաքրքրող զանազան հարցեր։

Աղբյուր՝ Եղեգնաձորի տարածաշրջանի ՔԴԿ