Խաղաղական ժամերգություն Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում


Այսօր Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում կատարվեց Խաղաղական ժամերգություն:

Նախ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը խոսեց Մեծ պահքի խորհրդի մասին, ապա հավարտ ժամերգության Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը «Իմ խաղաղությունն եմ թողնում Ձեզ» բնաբանով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Ավելի ուշ Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում հանդիսապետությամբ  Հայր Զարեհի կատարվեց Հանգստյան ժամերգություն, որի ավարտին Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը խոսեց ավագ շաբաթվա խորհրդի մասին: