Ծաղկազարդի տոնը կնշվի Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում


Մարտի 25-ին՝ Ծաղկազարդի տոնի օրը, Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը կկատարի Անդաստանի արարողություն և Մանուկների օրհնության կարգ, ապա Տեր Հայրը կներկայացնի տոնի խորհուրդը:

Այնուհետև եկեղեցու բակում տեղի կունենա կավճանկարչություն:

Սկիզբը՝ ժամը 15:00:                       Continue reading

Հանգստյան ժամերգություն Եղեգնաձորի  Ս. Աստվածածին եկեղեցում


Այսօր Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում կատարվեց Մեծ պահոց շրջանի Հանգստյան վերջին ժամերգությունը, որին ներկա էին Եղեգնաձորի քաղաքապետ, եկեղեցու այս տարվա խաչքավոր Դավիթ Հարությունյանը, քաղաքապետի տեղակալ Վարդան Ավագյանը և հավատավոր հայորդիներ:

Պահոց այս շրջանում կատարված ժամերգությունները Քրիստոսի կենսատու լույսով ու խաղաղությամբ լցրին հավատացյալների հոգիները՝ առաջնորդելով նրանց ինքնամաքրման, զղջման, աղոթքի և Continue reading

Հայտարարություն


ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ

Մարտի 25-ին՝ ժամը 10:30-ին, Ծաղկազարդի Սբ. Պատարագ կմատուցվի Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում, որից հետո հավատացյալ մեր ժողովրդին կբաժանվի օրհնված ոստեր, ապա ժամը 18:00-ին երեկոյան ժամերգությամբ տեղի կունենա Դռնբացեքի հոգեպարար արարողություն:

Տեր Ներսեսը հանդիպեց Արենիի դպրոցի աշակերտների հետ


Մարտի 23-ին Արենիի միջն. դպրոցի ավագ դասարանի աշակերտների հետ հանդիպում տեղի ունեցավ Նորավանքի հոգևոր հովիվ Տեր  Ներսես քահանա Արշակյանի հետ:

Տեր Հայրը խոսեց Մեծ պահքի, Ս. Մկրտության, Ս. Պատարագի և Continue reading