Ծաղկազարդի տոնը կնշվի Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում


Մարտի 25-ին՝ Ծաղկազարդի տոնի օրը, Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը կկատարի Անդաստանի արարողություն և Մանուկների օրհնության կարգ, ապա Տեր Հայրը կներկայացնի տոնի խորհուրդը:

Այնուհետև եկեղեցու բակում տեղի կունենա կավճանկարչություն:

Սկիզբը՝ ժամը 15:00:                      

Բոլորիդ հրավիրում ենք մասնակցելու տոնին նվիրված արարողություններին, և եկեղեցի բերել ուռենու ճյուղեր, որոնք Տեր Հայրը կօրհնի, որից հետո դրանք կբաժանվեն ներկաներին:

Advertisements