Վայոց ձորի թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ  հանդիպում հոգևորականի հետ


Այսօր Վայոց ձորի թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ  Թեմի Քրիտոնեական դաստիարակության կենտրոն հաճախող երեխաները հանդիպեցին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանի հետ:

 

Հանդիպումն սկսվեց աղոթքով:

Հայր Զարեհը խոսեց Ծաղկազարդի, Ավագ շաբաթվա և Մանուկների օրհնության կարգի մասին:

Ստեղծված անմիջական ու դրական մթնոլորտի շնորհիվ աշակերտները Հայր Continue reading

Հայտարարություն: Ծաղկազարդի տոնը Նորավանքում


Մարտի 25-ին՝ Ծաղկազարդի տոնի օրը, Նորավանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն և Մանուկների օրհնության կարգ, ապա կներկայացվի տոնի խորհուրդը:

Սկիզբը՝ ժամը 10:30:

Բոլորիդ հրավիրում ենք մասնակցելու տոնին նվիրված արարողություններին:

 

Վաղը Ծաղկազարդի տոնն է


ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ

Ծաղկազարդը Մեծ Պահքի վերջին կիրակին է:
Հիսուս Քրիստոսի աստվածային վարդապետության եւ հրաշագործությունների համբավը ցնցել էր շատերին: Մարդիկ ապշում ու հիանում էին, երբ տեսնում էին Հիսուսի բժշկած կույրերին, խուլերին, անդամալույծներին ու բորոտներին, Տիրոջ զորությամբ հարություն առած մեռյալներին: Այս մեծագործություններից ամենանշանավորը աղքատ Ղազարոսի հարությունն էր, որը Հիսուս Քրիստոս իրագործել էր Երուսաղեմ մտնելու նախորդ օրը: Եվ երբ Տերը, ավանակի վրա նստած, իր 12 աշակերտների հետ մտնում է Երուսաղեմ, ժողովուրդը մեծ ոգեւորությամբ ու խինդով է դիմավորում նրան:
<<Օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անվամբ: Խաղաղություն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում>>, – հրեաներն այսպես փառաբանեցին Տիրոջ մուտքը Երուսաղեմ: Մինչ այդ Հիսուս Քրիստոս բազմիցս եղել էր Երուսաղեմում, սակայն այս մուտքն առանձնակի էր, որովհետեւ առաջին անգամ Նա Երուսաղեմ էր մտնում որպես Մեսիա՝ Օծյալ. Օծյալ Փրկիչ, որը կամավոր գնում էր չարչարանքի ու մահվան: Նույն հրեաները, որ այդ օրը նրան դիմավորեցին ցնծությամբ ու <<օվսաննա՜>> բացականչելով, որը նշանակում է օրհնություն բարձրյալին,

Continue reading