Վայոց ձորի թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ  հանդիպում հոգևորականի հետ


Այսօր Վայոց ձորի թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ  Թեմի Քրիտոնեական դաստիարակության կենտրոն հաճախող երեխաները հանդիպեցին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանի հետ:

 

Հանդիպումն սկսվեց աղոթքով:

Հայր Զարեհը խոսեց Ծաղկազարդի, Ավագ շաբաթվա և Մանուկների օրհնության կարգի մասին:

Ստեղծված անմիջական ու դրական մթնոլորտի շնորհիվ աշակերտները Հայր Սուրբին ուղղեցին իրենց հետաքրքրող զանազան հարցեր։

 

Այնուհետև տիկին Խնկանուշն ասաց, որ առաջիկայում ծրագրել են գնալ Երևան՝ Մատենադարան այցելելու նպատակով:

Վերջում աշակերտները գրեցին, թե որտեղ կցանկանային ուխտագնացության գնալ:

 

Advertisements