Ավագ երեքշաբթի


Ավագ երեքշաբթի

(Մատթ. 25:1-13): Ավետարանական առակը հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը:
Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի՝ հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին:

 

Ծաղկազարդի տոնին և Մանուկների օրհնության օրվան նվիրված արարողություններ Վայոց ձորի թեմում


Մարտի 25-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին հիշատակեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը դեպի Երուսաղեմ՝ Ծաղկազարդի տոնը:
Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Ս. և Անմահ Պատարագներ, Անդաստանի արարողությամբ օրհնվեցին ոստեր և կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Նորավանքում Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը մատուցեց Ս. և Անմահ Պատարագ, ով Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց: Անդաստանից հետո պատարագիչ Հայր Սուրբը կատարեց Մանուկների օրհնության կարգ:

Ողջունելի է, որ տոնի օրը Նորավանք ուխտագնացության էին եկել Արենիի միջն. դպրոցի աշակերտները՝ գլխավորությամբ հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Լուսինե Սարգսյանի:

Եղեգնաձորի ՍԱստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Ս. և Անմահ Պատարագ մատուցեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Անդաստանից հետո պատարագիչ Տեր Հայրը կատարեց Մանուկների օրհնության կարգ:

Ողջունելի է, որ Եղեգնաձոր համայնքի թիվ 1, թիվ 2 և թիվ 5 մանկապարտեզների սաները դաստիարակների և ծնողների հետ ակտիվ մասնակցեցին տոնին նվիրված արարողություններին: Ի դեպ, փոքրիկներից շատերի գլխներին կային ուռենու ոստերով հյուսած ծաղկեպսակներ:

Մալիշկայի ՍԱննա եկեղեցում  Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը կատարեց Անդաստանի արարողություն և Մանուկների օրհնության կարգ՝ մաղթելով, որ նրանք  հասակ առնեն՝ լի հավատքով, շնորհներով և իրենց կյանքով ու գործերով դառնան մեր Սուրբ Եկեղեցուն  ու ժողովրդին արժանի զավակներ։

Այնուհետև Տեր Հայրը բաժանեց գունավոր կավիճներ, որոնցով փոքրիկները մեծ ոգևորությամբ նկարազարդեցին եկեղեցու բակը:

Ողջունելի է, որ Մալիշկա համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտներն ակտիվ մասնակցեցին տոնին նվիրված արարողություններին:

Տոնի օրը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում: Օրվա պատարագիչն էր Continue reading