Ավագ շաբաթվա արարողությունները Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում


ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ

………………… 29. 03. 2018………………….

10:30 – Ս. Պատարագ: Հաղորդության խորհրդի հաստատման օր

15: 00 – Ոտնլվա

18:00- Ժամերգություն: Խավարման կարգ

ԱՎԱԳ  ՈՒՐԲԱԹ

…………………. 30.03.2018 ……………………..

18:00 – Ժամերգություն: Թաղման կարգ

Այնուհետև Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցու երգչախմբի

նախաձեռնությամբ տեղի կունենա հոգևոր երաժշտության երեկո:

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ Continue reading

Ավագ չորեքշաբթի


Ավագ չորեքշաբթի

Ավագ չորեքշաբթի հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով` կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11): Continue reading