Ավագ հինգշաբթի Վայոց ձորի թեմի գործող եկեղեցիներում կատարվեցին Ոտնլվայի և Խավարման կարգերը:
Ավագ hինգշաբթիի արարողություններն սկսվեցին Ս. և Անմահ Պատարագներով: Ավագ երկուշաբթիից–Ավագ հինգշաբթի Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան հատուկ ժամերգություններ, որոնց ժամանակ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը պարբերաբար ներկայացրեց օրվա խորհուրդները:
Ավագ հինգշաբթի Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց Ապաշխարության կարգ, ապա մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ, որի ընթացքում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց:
Նույն օրը՝ ժամը 15:00-ին, Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում կատարվեց Ոտնլվայի արարողությունը: Օրվա աղոթքներից, Continue reading