Ավագ հինգշաբթիի արարողությունները Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Ասվածածին եկեղեցում


Ավագ հինգշաբթի Վայոց ձորի թեմի գործող եկեղեցիներում կատարվեցին Ոտնլվայի և Խավարման կարգերը:

Ավագ hինգշաբթիի արարողություններն սկսվեցին Ս. և Անմահ Պատարագներով: Ավագ երկուշաբթիից–Ավագ հինգշաբթի Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում  տեղի ունեցան հատուկ ժամերգություններ, որոնց ժամանակ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը պարբերաբար ներկայացրեց օրվա խորհուրդները:

Ավագ հինգշաբթի Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց Ապաշխարության կարգ, ապա մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ, որի ընթացքում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Նույն օրը՝ ժամը 15:00-ին, Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում կատարվեց Ոտնլվայի արարողությունը: Օրվա աղոթքներից, ընթերցվածքներից հետո ջուրը և կարագn օրհնելուց հետո` ի խորհրդանշումը Տիրոջ առաքյալների ոտնլվային, Տեր Հայրն օրհնված ջրով լվաց զինվորների և աշակերտների ոտքերը: Այնուհետև Տեր Հայրը  հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Արարողության վերջում բաժանվեց օրհնված յուղը:

Երեկոյան սկսվեց Խավարման կարգը, որի ընթացքում Խաչի մասին հավուր պատշաճի քարոզ խոսեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

 

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

 

Advertisements