Ավագ Ուրբաթ օրվա արարողությունները Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում


Ավագ ուրբաթ՝ մարտի 30-ին, Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան Ավագ Ուրբաթի արարողությունները՝ ի հիշատակություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման։

 

Տիրոջ Խաչելության և Թաղման կարգերի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Վերջում Ս. Աստվածածին երգչախմբի նախաձեռնությամբ եկեղեցում տեղի ունեցավ    Continue reading

Advertisements

Հոգևոր երաժշտության երեկո Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում


 

Արդեն  ավանդույթ է դարձել Ավագ ուրբաթ օրը Քրիստոսի Թաղման հիշատակության կարգից հետո Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր երաժշտության համերգ կազմակերպել հավատացյալների համար:

Սկզբում ելույթ ունեցավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով իր շնորհակալությունը հայտնեց տիկին Սիմոնյանին, որ ամեն տարի ավագ ուրբաթ օր եկեղեցում կազմակերպում է հոգևոր երգի երեկո:

Այս խորհրդավոր և հուզիչ երեկոյի ընթացքում Ս. Աստվածածին եկեղեցու երգչախմբի և «Արմենյան» մանկական երգչախմբի (գեղ. ղեկավար՝ Մարո Սիմոնյան) կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր, Continue reading

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ


Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Խաչելությունը

Երբ հասան Գագաթ կոչված տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին. և չարագործներին էլ` մեկին աջ կողմը, մյուսին ձախ կողմը` խաչեցին: Եվ Հիսուս ասաց.«Հա’յր, ների’ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»: Եվ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին: Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանավորները նրանց հետ միասին ծաղրում էին նրան և ասում.«Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթե դա է Քրիստոսը` Աստծու ընտրյալ Որդին»: Զինվորներն էլ ծաղրում էին նրան. առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան և ասում.«Եթե դու ես հրեաների թագավորը, փրկի’ր ինքդ քեզ»: Եվ նրա խաչի վրա մի գրություն կար` գրված հունարեն, լատիներեն և եբրայերեն գրերով, թե` սա’ է հրեաների արքան:

Իսկ կախված չարագործներից մեկը հայհոյում էր նրան և ասում.«Դու չե˚ս Քրիստոսը. փրկի’ր ինքդ քեզ և մեզ»: Նրա ընկերը նրան սաստելով` պատասխան տվեց և ասաց.«Աստծուց չե˚ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում: Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել»: Եվ ասաց Հիսուսին.«Հիշի’ր ինձ, Տե’ր, երբ գաս քո թագավորությամբ»: Եվ Հիսուս

Continue reading