Ավագ Ուրբաթ օրվա արարողությունները Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում


Ավագ ուրբաթ՝ մարտի 30-ին, Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան Ավագ Ուրբաթի արարողությունները՝ ի հիշատակություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման։

 

Տիրոջ Խաչելության և Թաղման կարգերի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Վերջում Ս. Աստվածածին երգչախմբի նախաձեռնությամբ եկեղեցում տեղի ունեցավ   հոգևոր   երաժշտության   համերգ՝    ղեկավարությամբ Մարո Սիմոնյանի, որի մասին կարող եք կարդալ այստեղ:

 

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու