Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում


Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում

Այսօր Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Հարության Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագներ:

Ավագ Շաբաթ օրը Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Տիրոջ հրաշափառ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագն սկսվեց նախատոնակի ժամերգությամբ:

Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ ՏՎազգեն

քահանա Հովհաննիսյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Ճրագալույցի Ս. Պատարագին ներկա էին բազմաթիվ հավատացյալներ, ովքեր Ս. Պատարագի ավարտին վառվող, օրհնված մոմեր տարան իրենց տները՝ջերմացնելու Քրիստոսի հարության ավետիսով:

Advertisements