Այսօր Վայքի Ս. Տրդատ եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ, որն սկսվեց նախատոնակի ժամերգությամբ:
Օրվա պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանը:
Տեր Հայրը Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:
Վերջում եկեղեցում հավաքվածները վառվող, օրհնված մոմեր տարան իրենց տները: