Սուրբ Հարության կամ Ս. Զատկի տոնը Եղեգնաձորի  առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում


Ապրիլի 1-ին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի օրը, Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Հարության Սուրբ և Անմահ Պատարագներ:

Տոնի առիթով Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մատուցվեց Հարության Ս. Պատարագ, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և բազմաթիվ հավատավոր հայորդիներ:

Լեփ-լեցուն էր Ս. Աստվածածին եկեղեցին հավատացյալներով, ովքեր եկել էին մասնակցելու Զատկի տոնին նվիրված արարողություններին:

Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով Ս. Պատարագի ընթացքում ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Continue reading