Հայտարարություն: Ապրիլի 15-ը՝ աշխարհամատրան Կանաչ կիրակի և Նորավանքի ուխտի օր


 Ապրիլի 15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է աշխարհամատրան Կանաչ կիրակին, որը Նորավանքի ուխտի օրն է:

Տոնի օրը՝ ժամը 10:30-ին, Նորավանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որից հետո տեղի կունենա մեր միասնականությունը խորհրդանշող ավանդական հարիսայի օրհնություն և մշակութային հանդիսություն:

Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու տոնին նվիրված արարողություններին:

 

Թեմի լրատվության բաժին

Advertisements