Ապրիլի 15-ին Աշխարհամատրան Կանաչ կիրակիի և Նորավանքի ուխտի օրն է


«Ուրեմն դեն գցելով ամեն  չարություն,
մոտեցեք  Նրան՝  Կենդանի Վեմին,
որը Աստուծո առաջ ընտրյալ և թանկագին է»:

Պետրոս առաքյալի սրտառուչ այս խոսքերը բնորոշում են Աշխարհամատրան Կանաչ կիրակիի խորհուրդը:

Հիսուս Քրիստոսի Հարության` Սբ. Զատկին հաջորդող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կիրակի` ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման, որի Կենդանի Վեմը Հիսուս Քրիստոսն է: Նրա վրա հիմնվեց Աստուծո տունը՝ Սբ. Եկեղեցին՝ իբրև մարդկության փրկության ճշմարիտ գրավական, ինչպես ասում է Եսայի մարգարեն. «Ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ՝ թանկագին անկյունաքար, և ով նրան հավատա, ամոթով  չպիտի մնա»:

Վաղը աշխարհամատրան Կանաչ կիրակին է և Նորավանքի ուխտի օրը

Ընդհանրական Սբ. Եկեղեցին Աշխարհամատուռ է կոչվում, քանի որ այն առաջին աղոթավայրն է առաքյալների և առաջին քրիստոնյաների: Այն Վերնատունն է, ուր Վերջին Continue reading