Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների  ոգեկոչման արարողություններ Եղեգնաձորում


Այսօր՝  ապրիլի 24-ին, ՀՀ Վայոց ձորի մարզային իշխանությունների, Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, Եղեգնաձորի համայնքապետ Դավիթ Հարությունյանի և  ուժային կառույցների ղեկավարների առաջնորդությամբ բազմաթիվ վայոցձորցիներ գնացին դեպի հայոց Մեծ եղեռնի զոհերի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների անմար հիշատակին նվիրված հուշահամալիր՝ ծաղիներ խոնարհելու և պսակադրություն կատարելու: 

 

Հուշարձանի բլուրից իջնելով՝  մասնակիցները եկան Ս. Աստվածածին եկեղեցի, ուր հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի՝ մատուցվեց Սուրբ և Անմահ  Պատարագ: Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:  Հայր Սուրբը «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմին են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ. 10:28) բնաբանով  հավուր պատշաճի քարոզ խոսեց:

 

Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Առաջնորդ Սրբազան Հոր, կատարվեց Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգ:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու