Ջահերով երթ Եղեգնաձորում


Ապրիլի 23-ին Եղեգնաձորում Մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակի երթ տեղի ունեցավ:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանի առաջնորդությամբ երիտասարդների ջահերով երթն սկսեց Եղեգնաձորի ամֆիթատրոնից և շարժվեց դեպի Մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի մոտ:

Երթին մասնակցեցին Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության անդամները, ուսուցիչներ, աշակերտներ, ուսանողներ և այլք:

Տերունական աղոթքից և ՀՀ օրհներգից հետո հնչեցին հոգևոր և ազգային երգեր, ապա ելույթ ունեցան հոգևոր հայրերը:

Այնուհետև երթի մասնակիցները եկան Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ Խոկման արարողությանը մասնակցելու:

Արարողության ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց Տեր Վազգենը:

Թող մեր սուրբ նահատակները պահապան և բարեխոսեն լինեն բոլորիս:

 

Advertisements