«Ծաղկազարդից մինչև Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը» խորագրով միջոցառում Շատինի միջնակարգ դպրոցում


Օրերս Շատինի միջնակարգ դպրոցում Անի Սմբատյանի նախաձեռնությամբ Ռոբոտաշինության խմբակի շնորհաշատ աշակերտների կողմից տեղի ունեցավ միջոցառում՝ «Ծաղկազարդից մինչև Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը» խորագրով:

Միջոցառման ընթացքում երեխաները ներկայացրին յուրաքանչյուր կիրակիի իմաստը՝ սկսած Ծաղկազարդից, այնուհետև ներկայացրին իրենց աշխատանքները եռաչափ տպիչով, հաստոցով պատրաստված դետալները, նաև «Աղուէս» ու «Կրիայ» ծրագրերով ներկայացվեցին անիմացիաներ և ռոբոտը, որը վերածվել էր զատիկի, շարժվում էր տարբեր ուղղություններով:

Միջոցառմանը ներկա էին Ռոբոտաշինության խմբակների մարզային համակարգող Վ. Մելքոնյանը, հարակից համայնքների Ռոբոտաշինության խմբակի խմբավարներ, դպրոցի տնօրեն Բ. Մարգարյանը, փոխտնօրեն Ա. Հովհաննիսյանը, ծնողներ և հյուրեր:

Միջոցառման ավարտին աշակերտներին տրվեցին  նվերներ՝ միջոցառման հովանավորի՝ «Լենա Մարկոսյան» Ա/Ձ-ի տնօրինության կողմից:

Advertisements