Հայտարարություն: Ապրիլի 15-ը՝ աշխարհամատրան Կանաչ կիրակի և Նորավանքի ուխտի օր


 Ապրիլի 15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է աշխարհամատրան Կանաչ կիրակին, որը Նորավանքի ուխտի օրն է:

Տոնի օրը՝ ժամը 10:30-ին, Նորավանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որից հետո տեղի կունենա մեր միասնականությունը խորհրդանշող ավանդական հարիսայի օրհնություն և մշակութային հանդիսություն: Continue reading

Նորավանքի Վանական Համալիրի վերաօծումը և վերաբացումը. 1999թ.-ի Նորավանքի վերանորոգման և համալիրի կառուցման բարերաները


Նորավանքի Վանական Համալիրը վերանորոգվել է 2 անգամ, առաջինը՝ Սովետական իշխանության ժամանակ, երկրորդը՝ սկսած 1996-1999թթ.-ին:

Նկարում Նորավանքն է մինչ 1947-1948թ-ը, 1840թ-ի ավերիչ երկրաշարժից հետո:

Նկարում Նորավանքն է մինչ 1947-1948թ-ը, 1840թ-ի ավերիչ երկրաշարժից հետո:

Նորավանքը ունի իր ուխտի օրը, որը կոչվում է Կանաչ կիրակի, քանի որ 1999թ-ի հենց այդ օրը երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց և վերաբացվեց Նորավանքը, որ տարիներ շարունակ փակ էր: 

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց և վերաբացվեց Նորավանքը

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց և վերաբացվեց Նորավանքը

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց և վերաբացվեց Նորավանքը

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց և վերաբացվեց Նորավանքը Continue reading

Կրկնազատիկ (Նոր կիրակի)


Կրկնազատիկ (Նոր կիրակի)

Կրկնազատիկ է կոչվում երեք պատճառներով:
Զատիկ նշանակում է ազատություն և այդ օրը կրկնակի ազատության օր է: Աստված մեզ ազատել է մեղքերից, սակայն մենք գտնվում ենք կրքերի ազդեցության ներքո: Իսկ երբ Աստված ամեն ինչ նոր է անում և բոլոր կարիքներից մեզ ազատում, դա կոչվում է Կրկնազատիկ: Կրկնազատիկ է կոչվում մեր հարության պատճառով: Քրիստոս առաջին կիրրակի օրը մեզ հարություն տվեց Իր հոգով ու զորությամբ, իսկ երկրորդ կիրակի օրը մեզ հարություն է տալու ըստ մարմնի՝ և մեռելներից հարություն առնելով պիտի անմահանանք: Նոր կիրակի և Կրկնազատիկ է կոչվում, քանզի նորովի ենք տոնում մեր հոգու փրկության նավակատիքը՝ հոգևոր ուրախությամբ ու տոնախմբությամբ:
Տոնի խորհրդի հիմքում Թովմաս առաքյալի օրինակն է և հարուցյալ Քրիստոսի` իր աշակերտներին երկրորդ անգամ հայտնվելու փաստը: Ավետարանից մենք տեղեկանում ենք, որ հարության կիրակի օրը, երբ Քրիստոս հայտնվեց Վերնատան մեջ հավաքված իր աշակերտներին, Թովմասը ներկա չէր: Եվ երբ լսեց այս մասին Թովմաս առաքյալը, կասկածեց ու հայտարարեց. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատներով մեխերի տեղը չդնեմ, և իմ ձեռքը Նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»: Ուստի հաջորդ կիրակի օրը, երբ առաքյալները կրկին հավաքվել էին Վերնատան մեջ, և Թովմասն էլ ներկա էր, Տերը հայտնվեց ու դիմելով Թովմասին` ասաց. «Բե’ր քո մատները և դի’ր այստեղ ու տե´ս իմ ձեռքերը և բե’ր քո ձեռքն ու մտցրու իմ կողի մեջ, մի´ եղիր անհավատ, այլ հավատացյալ»: Թովմաս առաքյալն, ի պատասխան Քրիստոսի այս հրավերի, բացականչեց. «Տե’ր իմ և Աստված իմ»: Թովմաս առաքյալը նախ հանդես է գալիս Ղազարոսի հարության պատմության մեջ, երբ ըստ Ավետարանի, Քրիստոսին հայտնում են Ղազարոսի մահվան լուրը, և Նա որոշում է, որ պիտի այցելի Ղազարոսի ընտանիքին: Մենք տեսնում ենք, թե ինչպես մյուս առաքյալները փորձում էին կանխել Քրիստոսի այս որոշումը` հայտարարելով. «Չէ՞ որ հրեաները Քեզ փնտրում են, որպեսզի սպանեն, ինչպե՞ս կարող ես Դու գնալ Բեթանիա և այցելել Ղազարոսի ընտանիքին: Եվ հենց այստեղ է, որ տեսնում ենք Թովմաս առաքյալին, ով համարձակ կերպով հայտարարում է. «Եկեք մե’նք էլ գնանք Նրա հետ, և եթե հարկ է, մեր կյանքը տանք հանուն Քրիստոսի»: