Խաչքարի օրհնություն Եղեգնաձորում


Բարերարությամբ Հակոբ Մկրտչյանի՝ Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում խաչքար էր զետեղվել:

Հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի կատարվեց խաչքարի օրհնության կարգը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ապաօրհնության խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Հայր Սուրբը:

Վերջում ներկաները մասնակցեցին բարերարի նախաձեռնած ընդունելությանը:

Թող Սուրբ խաչն պահի, պահպանի և օրհնի մեր ժողովրդին, հովանի և պահապան լինի ազնիվ բարերարին: