Դարալագյազի պարտիզանական գումարտակը


Վայոց ձոր. 20-րդ դարի քառուղիներում:

Դարալագյազի պարտիզանական գումարտակը

Պաշտոնական գրություններ

  Հայկական Երկրորդ կամավորական խումբը. ձախից կանգնածը՝ Եապոնը                 

 (15 փետրվարի 1918թ.)

Սույնը ներկայացնող Եապոնը լիազորված է Հատուկ կոմիտեի կողմից, Հայկական պարտիզանական գումարտակ կազմավորելու և նշանակված է այդ նույն գումարտակի հրամանատար:

Խնդրում ենք բոլոր հեղափոխական և հասարակական կազմակերպություններին, հայ հասարակության բոլոր պաշտոնատար անձանց ցույց տալ ամենայն աջակցություն նրա վրա դրված հանձնարարությունը կատարելու:

Հայ Ազգային և Զինվորական խորհրդի լիազոր` Արամ   

 Բացատրական 

1918թ. հոկտեմբերի  8:

Հայկական Երկրորդ կամավորական խումբը. ձախից կանգնածը՝ Եապոնը

Երբ պատերազմական գործողությունները մոտեցան Շարուր-Դարալագյազի սահմաններին, մինչ մյուս կողմից աննպատակահարմար գտնվեց եղած կանոնավոր զորամասերի որևէ մասը հեռացնել մյուս ճակատներից և ուղարկել այդ շրջանի ու սահմանների պաշտպանության համար, Հայկական դիվիզիայի պետ գեներալ Սիլիկովի համաձայնությամբ որոշվեց տեղում պարտիզանական հատուկ գումարտակ ստեղծել: Եվ այդ գումարտակի ներքին զինվորական կանոնների հիմունքներով կազմակերպումը գեն. Սիլիկովը հանձնեց Եապոնին` տալով նրան անհրաժեշտ սպայական կազմը:

Իրապես այդ գումարտակը, իր գոյության ժամանակամիջոցում հանդիսանալով սահմանների պաշտպան, միաժամանակ կատարել է տեղական միլիցիայի աշխատանքները` հսկելով ներքին անդորրությունը: Իր պատերազմական գործողությունների մեջ Դարալագյազի գումարտակը ենթարկվում է անմիջապես դիվիզիայի պետին` գեն. Սիլիկովին:

Իբրև առանձին գումարտակ` օրինականացման (լեգալիզացիայի) ենթարկելու հրամանը պետք է ստացվեր ճակատի շտաբից` Թիֆլիսից, որպեսզի այն կարողանար ընդունվել կորպուսի կազմի մեջ և օգտվել կանոնավոր զորամասի իրավունքներից:

Ճանապարհների և հաղորդակցության խանգարման հետևանքով այս օրինականացումը չկարողացավ տեղի ունենալ: Այս պատճառով Դարալագյազի պարտիզանական գումարտակի պարենավորման ծախսերի որոշ մասը ընկավ Երևանի նախկին Ազգային Խորհրդի վրա:

Պարենավորման ծախսերի մեծ մասը, ինչպես նաև գումարտակի կազմի ռոճիկները դեռ մնում են անվճար:

Գումարտակի գոյությունը, նույնպես և Զինվորական մինիստրության կարծիքով, անհրաժեշտ է պահպանել առնվազն մինչև նոյեմբեր ամսվա վերջը, երբ ձմեռվա և ձյունի հետևանքով այլևս կնվազեն ավազակությունները և անկարգությունները այդ շրջանում, համեմատական անդորրություն կստեղծվի սահմանների վրա, այնուհետև կարելի կլինի բավականանալ միայն միլիցիայով:

Ի նկատի առնելով վերոհիշյալը, խնդրում եմ Հայաստանի խորհրդին հատկացնել 934.000 ռուբլի, Դարալագյազի գումարտակի պահպանության անցյալ վճարելիքների` մինչև նոյեմբերի 30-ը ծախսերի և ռոճիկների համար:

Շարունակելի…

 

Օգտագործված գրականություն

Աշոտ Սիմոնյան, Վայոց ձոր. 20-րդ դարի քառուղիներում (1914-1921թթ.),  Երևան, 2011թ.:

 

Պատրաստեց Սիրան Սարգսյանը