Օրերս Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն:
Ձեռնադրվեցին 12 քահանա հայրեր, որոնց մեջ էր նաև սահմանամերձ Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու և ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանը, ով վերանվանվեց Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյան:
Վայոց ձորի թեմի կայքէջն էլ միանում է բազում հավատացյալների շնորհավորանքներին՝ մաղթելով, որ Ամենակալ Տերն առավել զորացնի Տեր Հովհաննեսին՝ իր նվիրական առաքելության մեջ: