Այսօր Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օրն է


Այսօր Ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օրն էԱյս անունները քրիստոնեական ծագում ունեն և հունարեն հաջորդաբար նշանակում են` իմաստություն, հավատ, հույս և սեր:

Սոփիան ազնվական ընտանիքի զավակ էր եւ բնակվում էր Հռոմ քաղաքի մոտ: Կորցնելով ամուսնուն` նա լիովին նվիրում է Աստծուն: Լինելով Քրիստոսի ջերմեռանդ հետեւորդ` իր երեք դուստրերին դաստիարակում է քրիստոնեական ոգով: Նրանց կյանքում իշխում են միայն քրիստոնեական արժեքներն ու գաղափարները: Եվ ահա հեթանոս մի երիտասարդ սիրահարվում է Սոփիայի աղջիկներից մեկին եւ կնության խնդրում: Սակայն մայրը մերժում է երիտասարդին` Continue reading

Advertisements

Նորաօծ Տեր Հովհաննես քհն. Մաթևոսյանը մատուցեց  իր անդրանիկ Ս. և Անմահ Պատարագը


Հուլիսի 22-ին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնոորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, նորաօծ Տեր Հովհաննես քհն. Մաթևոսյանը (Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու և ՀՀ Զինված ուժերի գնդերեց) մատուցեց իր անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագը:

Բազմաթիվ հավատացյալներ էին ներկա Վայոց ձորի մարզից և այլ տարածաշրջաններից: Continue reading

Այսօր Ս. Մակաբայեցիների` Ս. Եղիազար քահանայի, Ս. Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է


Այսօր Ս. Մակաբայեցիների` Ս. Եղիազար քահանայի, Ս. Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է

Հին Կտակարանի այս սրբերի նահատակության մասին պատմվում է Մակաբայեցիների երկրորդ գրքի 6-րդ և 7-րդ գլուխներում: Ն. Ք. 2-րդ դարում Հրեաստանը գտնվում էր Սելևկյան իշխանապետության ներքո: Վիճակն ավելի է սրվում Անտիոքոս Եպիփանի թագավորության օրոք: Նա հրահանգում է, որ իր իշխանության ներքո գտնվող բոլոր ազգերն ընդունեն հունական մշակույթն ու պաշտեն հունական աստվածներին: Սակայն Մատաթիա անունով մի քահանա իր որդիներով ու եղբայրներով ապստամբում է այս որոշման դեմ` հավատարիմ մնալով Աստծո Օրենքին և Ուխտին: Վերջինիս որդիներից էր Հուդան, որն իր քաջագործությունների շնորհիվ ստացավ «Մակաբեոս» հունական անունը, որ նշանակում է «մրճահար, հարվածահար»: Հետագայում նրանց ընտանիքին անվանեցին Մակաբայեցիներ:

Ս. Եղիազար քահանան Մատաթիայի որդին էր` քաջ, աստվածավախ և իմաստությամբ լի: Վերջինիս բերանին գելոց են դնում և ստիպում խոզի միս ուտել, ինչն արգելված էր ըստ հրեական օրենքի: Քանի

Continue reading

Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի եւ Դանիելի հիշատակության օր


Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի եւ Դանիելի հիշատակության օրԱրիստակեսը Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին էր եւ շատ վաղ հասակից մտել էր վանական կյանք: Եպիսկոպոս է ձեռնադրվել իր հոր կողմից` դառնալով նրա գործակիցը: 325 թվականին մասնակցել է Նիկիայի Ա Տիեզերաժողովին: Արիստակեսը հոր մահից հետո դարձել է հայոց հայրապետ: Սպանվել է 333 թվականին Չորրորդ Հայքի Արքեղայոս իշխանի կողմից, նրա անուղղելի վարքը քննադատելու համար և թաղվել Թիլ ավանում:

Վրթանեսը Լուսավորչի անդրանիկ որդին էր: Ամուսնացած էր և ուներ երկու զավակ, Գրիգորիս և Հուսիկ: Եղբոր մահից հետո բազմել է Հայոց հայրապետական աթոռին: Թեեւ Հայաստանում քրիստոնեությունը հաստատվել էր որպես պետական կրոն, սակայն բազմաթիվ վայրերում դեռևս գոյություն ուներ հին հավատը: Այդ պատճառով Վրթանես հայրապետն ամենամյա մեծահանդես պաշտամունք էր կազմակերպում Տարոնում, հեթանոսությունն աստիճանաբար վերացնելու համար:

Վրթանեսը վախճանվել է 341 թվականին եւ թաղվել Դարանաղյաց Թորդան ավանում, Լուսավորչի նշխարների մոտ: Գրիգորիսը Վրթանեսի ավագ որդին էր: Նա Հայ Եկեղեցու կողմից հարեւան հեթանոս ազգերի մեջ քրիստոնեությունը տարածելու ջանքեր է գործադրում: Նահատաակվում է մազքութների Սանեսան թագավորի հրամանով, իսկ մարմինն իր սարկավագների ձեռքով ամփոփվում է Արցախի Ամարաս ավանում, որտեղ 489 թվականին Աղվանից Վաչագան թագավորի օրոք, Սրբի նշխարների վրա կառուցվում է Ս. Գրիգոր եկեղեցին: Հուսիկը Վրթանեսի կրտսեր որդին էր: Ամուսնացած էր հայոց Տիրան արքայի դստեր հետ եւ ուներ երկու  զավակ` Պապ և Աթանագինե: 341 թվականին ընտրվում է կաթողիկոս: Հուսիկ հայրապետը, ընդդիմանալով Տիրանին, որ ցանկանում էր Հուլիանոս Ուրացողի պատկերը Continue reading

Նորակոչիկների օրհնություն Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում


Օրերս Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանն օրհնեց եկեղեցում հավաքված նորակոչիկներին:

Տեր Հայրն իր խոսքում կոչ արեց նորակոչիկներին ուժեղ լինել, լավ ծառայել և հայրենիքի նկատմամբ պարտքը հավատարմությամբ կատարել:

Ավանդույթի համաձայն Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում օրհնված խաչերը ստանալուց հետո Հայոց բանակի շարքերը համալրելու մեկնեց նորակոչիկների ևս Continue reading